18 02 2022

Միայն զուգարան վերանորոգած պետը` Դավթաշենի թաղապետ․ «Հրապարակ»

Միայն զուգարան վերանորոգած պետը` Դավթաշենի թաղապետ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երևանի քաղաքապետարանում շարունակում է կադրային ջարդը։ Մեր տեղեկություններով` հերթը հիմա էլ հասել է Դավթաշեն վարչական շրջանին. համայնքի ղեկավար Սաշա Կատվալյանն ազատվել է պաշտոնից։

Մեր տեղեկություններով` նրա փոխարեն թաղապետ է նշանակվել Ռոման Համբարձումյանը, որը ընդամենը 3 ամիս է եղել Կենտրոնական ավտոկայանի տնօրեն։

Դեռ այն ժամանակ, երբ նա ավտոկայանի տնօրենն էր, նրանից դժգոհ էին, քանի որ երիտասարդ փաշինյանականը միայն հասցրել էր տեղանքի զուգարանները նորոգել` գին սահմանելով 100 դրամ։

Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ հնարավոր է թաղապետերի մեծ մասը փոփոխվեն։

Ի դեպ, այս փոփոխությունները կատարում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա քաղաքապետարանի գրեթե բոլոր պաշտոնները «բրոնյա» է արել. այնտեղ նշանակելու է իր մարդկանց, կա արդեն նախնական համաձայնություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ